2020թ. տեղի ունեցավ ռազմական կոնֆլիկտը հնդկա-չինական սահմանին խափանել է վստահալից հարաբերությունները երկրների միջեւ։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալը Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Իի հետ հանդիպման ժամանակ։ Նրանց զրույցը կայացել է երկուշաբթի Յոհանեսբուրգում, ԲՐԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

«Իրավիճակը հնդկա-չինական սահմանի արեւմտյան հատվածում, որն ստեղծվել է 2020թ., խափանել է ռազմավարական վստահությունը [Հնդկաստանի եւ Չինաստանի] հարաբերություններում»,- Դովալի խոսքերը մեջբերել է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը։

«Դովալն ընդգծել է իրավիճակի լիակատար կարգավորման եւ խաղաղության վերականգնման կարեւորությունը սահմանամերձ շրջաններում»,- տեղեկացրել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ինչպես նշել է ԱԳՆ-ն, կողմերը համաձայնել են, որ Հնդկաստանի եւ Չինաստանի հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլեւ Ասիական տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար։