Գիտնականները հաղորդել են Յակուտիայում գտնվող, աշխարհում խոշորագույն  Բատագայկա հավերժական սառածության խառնարանի արագ հալչելու մասին։ Սառույցից հողի ազատագրմանը համընթաց վիհը սրընթաց ընդլայնվում է, տեղեկացնում է  Reuters-ը։

Բատագայկայի խառնարանը գտնվում է արևելասիբիրական տայգայում՝ Յակուտսկից 660 կմ և Բատագայ ավանից 10 կմ հեռավորության վրա։ Այն 1 կմ երկարությամբ և մինչև 10 կմ խորությամբ աստիճանաբար մեծացող իջվածք է։

«Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մենք ավելի շատ նման գերվիհեր կտեսնենք, մինչև ամբողջ հավերժական սառածությունը կվերջանա»,- պատմել է հետազոտող Նիկիտա Տանանաևը։

Ռոսհիդրոմետի տվյալներով, Ռուսաստանը մնացած աշխարհից առնվազն 2,5 անգամ ավելի արագ է տաքանում։ Դա հանգեցնում է հավերժական սառածության հալոցքին, ինչն էլ ազատ է արձակում  հալած բնահողում եղած ջերմոցային գազերը։