Թայվանի Զինված ուժերը «Հանգուան» զորավարժանքների ընթացքում առաջին անգամ իրականացրել են կղզու գլխավոր միջազգային օդանավակայանը՝ «Թաոյուանը» զավթելու պայմանական հակառակորդի փորձը կանխելու զորավարժություններ։ Այս մասին տեղեկացրել է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։
«Կարմիրների»՝ հակառակորդի ուժերի դերը խաղացել են օդադեսանտային ուժերը, նրանք իջել են օդանավակայանում Black Hawk UH-60M չորս ուղղաթիռներից։ Նրանց դիմակայել են «կապույտների» ուժերը, որոնք բաղկացած էին ցամաքային զորքերից, ինչպես նաեւ ոստիկանության եւ հակահրդեհային ծառայության աշխատակիցներից։
Նման զորավարժություններ մինչ այդ տեղի էին ունեցել կղզու երկու օդանավակայաններում, բայց «Թաոյուան»-ում դրանք տեղի ունեցան առաջին անգամ՝ 1979թ. դրա բացվելուց ի վեր։ Դրա ընթացքում օդանավակայանի հատուկ ծառայությունները նաեւ վերացրին պայթյունի հետեւանքները եւ մարեցին պայմանական հրդեհը Oshkosh Striker 3000 երկու հակահրդեհային մեքենաների օգնությամբ։
Զորավարժանքը տեւել է մոտ 40 րոպե։ Դրա համար իշխանությունները չեղարկել կամ հետաձգել էին մոտ 60 չվերթ։





























