Նիգերի նախագահական գվարդիայի մի խումբ զինվորականներ երկրի մայրաքաղաք Նիամեյում արգելափակել են  այն շենքը, որտեղ գտնվում է պետության ղեկավարի գրասենյակը։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։ Արգելափակվել է նաեւ բնակելի գոտին։

Սակայն մայրաքաղաքի շրջանում, որտեղ գտնվում է նախագահի նստավայրը, ռազմական տեխնիկա չկա, տեղեկացրել է Agence France-Presse-ը։ Քաղաքում հրաձգության ձայն չի լսվել, նշել է գործակալությունը։

Նախագահ Մոհամեդ Բազումին արգելափակել են խռովարարները, նրանց թիվն անհայտ է, տեղեկացրել է Jeune Afrique ամսագիրը՝ հղում կատարելով տարածաշրջանում ունեցած աղբյուրին։

Միեւնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր, որը մոտ է նախագահին, հավաստիացրել է, որ Բազումը «ողջ եւ առողջ է» եւ հիմա «բանակցություններ է վարում» զինվորականների հետ։