Կամբոջայի վարչապետ Հուն Սենը ազդարարել է ժամկետից շուտ հրաժարական տալու եւ այն մասին, որ մտադիր է կառավարության ղեկավարի պաշտոնը հանձնել ավագ որդուն՝ Հուն Մանետին։ Կամբոջայի Ժողովրդական կուսակցության ղեկավարի ուղերձը ներկայացրել է Apsara TV հեռուստաալիքը։

«Իմ հանկարծակի հրաժարականը կդառնա երկարաժամկետ կայունության, որը զարգացման հիմքն է, նախաբանը»,- ասել է քաղաքական գործիչը քաղաքացիներին հղած ուղերձում։

Տեղեկացվել է, որ վարչապետի պաշտոնը Հուն Մանետը կզբաղեցնի օգոստոսի 22-ին։

Կամբոջայի Ժողովրդական կուսակցությունը երկրի Ժողովրդահեղափոխական կուսակցության իրավահաջորդն է։ Հուն Սենը կուսակցությունը գլխավորում է 2015-ից։ Քաղաքական գործչի խոսքով՝ նա մտադիր է պահպանել կուսակցության ղեկավարի պաշտոնը։

Հուն Սենը Կամբոջայի վարչապետ է դարձել 1998թ., մինչ այդ 14 տարի զբաղեցրել է Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետության եւ Կամբոջայի պետության նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը։ Կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու պահին քաղաքական գործիչը աշխարհի ամենաերիտասարդ պետական ղեկավարն էր։