56 տարեկան հասակում մահացել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին հայտնում է Irish Times-ը։
1990 թվականին Օ'Քոնորը ստացել է հեղինակավոր Գրեմմի երաժշտական մրցանակ I Do Not Want What I Haven't Got ալբոմի համար, իսկ նրա Nothing Compares 2 U երգը նույն տարում արժանացել է Billboard Music Awards-ի լավագույն երգի կոչմանը։ Ընդհանուր առմամբ երգչուհին թողարկել է 10 ալբոմ։
Երգչուհու նյարդային հիվանդության մասին տեղեկություններ էին հայտնվում նրա երաժշտական կարիերայի ողջ ընթացքում, նա նաև մի քանի անգամ հայտարարել է, որ հեռանում է երաժշտական բիզնեսից։
Օ'Քոնորը, ում մոտ երկբևեռ խանգարում է ախտորոշվել, 2016 թվականի հունիսին հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը փորձել է ինքնասպան լինել:
Մեկ ամիս առաջ նա անհետացել էր՝ չվերադառնալով զբոսանքից։ Այդ ժամանակ ոստիկանները նրան հայտնաբերել էին ժամեր անց։ Երգչուհին հոսպիտալացվել էր անցյալ տարի՝ նրա 17-ամյա որդի Նևիիմ Նեստա Ալի Սինեադ Օ'Քոննորի ինքնասպանությունից մեկ շաբաթ անց։




























