Գրոհայինները գնդակոծել են Պերուի զինված ուժերի ուղղաթիռը, որը պարեկություն էր իրականացնում երկրի հարավում, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ուղղաթիռը հարձակման է ենթարկվել ահաբեկիչների շարասյան կողմից։ Ուղղաթիռը հաջողությամբ մանեւր է կատարել եւ վերադարձել Պիչարի քաղաք»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով վիրավորում է ստացել 13-ամյա աղջիկ։




























