Իսպանիայի Գերագույն դատարանը հետաձգել է Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնին ձերբակալելու եվրոպական օրդեր տրամադրելու մասին որոշման ընդունումը։
Դատարանը նշել է, որ նրանց վերաբերյալ որոշում կկայացնի, երբ ԵՄ դատարանը հայտարարի հնարավոր նախազգուշական միջոցների մասին։
Հուլիսի սկզբին ընդհանուր իրավասության Եվրոպական դատարանը հաստատել է քաղաքական գործչին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Այս կապակցությամբ Իսպանիայի դատախազությունը կարծում է, որ այժմ անհրաժեշտ է կրկին կալանքի օրդեր տալ։
Ինքը՝ Պուչդեմոնը, հայտարարել է, որ կբողոքարկի Եվրոպական դատարանի որոշումը։





























