Նիգերի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ աջակցում է ապստամբների գործողություններին, որոնք նախօրեին հայտարարել էին երկրի նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկության մասին: Այս մասին ասվում է երկրի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
Նշվում է, որ «ցանկացած արտաքին միջամտություն կհանգեցնի երկրում աղետալի հետեւանքների եւ քաոսի»։
Գլխավոր շտաբը կոչ է արել բանակին կենտրոնանալ ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իր խնդիրների կատարման վրա:





























