Թուրքիան տրամադրված է շարունակել Եվրոպական միություն մտնելու բանակցությունները և այս ուղղությամբ առաջին քայլերը սպասում է ԵՄ-ից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմետ Շիմշեկը Զալցբուրգում անցկացվող բիզնես-համաժողովի շրջանակում։

Ինչպես նշում է  Bloomberg գործակալությունը, Թուրքիան ձգտում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ գրավել՝ արժեզրկման սրընթաց աճից առաջացած տնտեսական խնդիրները լուծելու համար։ Հանրապետության կենտրոնական բանկի ղեկավարի կանխատեսմամբ, այս տարի արժեզրկումը կհասնի 58%-ի։ Ներդրողները սա կապում են նախագահ Էրդողանի բյուջետային և վարկային քաղաքականության հետ, որն ուղղված է գների աճի իրական տեմպից զգալիորեն ցածր տոկոսադրույք  պահպանելուն։

Բրյուսելն ու Թուրքիան ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել են 2005 թվականին։ Ներկա դրությամբ, այսպես կոչված, բանակցային գործի 35 կետից 16-ը լուծված չէ․ օրինակ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել կիպրոսյան խնդիրը։ Այդուհանդերձ, Թուրքիան մնում է միության առանցքային տնտեսական գործընկերը։ Այս տարի Էրդողանը համաձայնություն տվեց ՆԱՏՕ Շվեդիայի ընդունմանը՝ ԵՄ Անկարայի անդամության համար եղած խոչընդոտները հանելու դիմաց։