Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ «չափազանց մտահոգված է» հետագա ցույցերի հետևանքներով, որոնց ժամանակ շվեդները մտադիր են շարունակել Ղուրանի հրկիզումը։ Այս մասին նա հայտնել է TT շվեդական լրատվական գործակալությանը, տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդել է վարչապետը, իշխանություններին ևս մի քանի հայցադիմումներ են արվել Ղուրանի նոր անարգումների թույլատրման մասին։
«Եթե դրանք բավարարվեն, ապա հավանական է, որ ինչ-որ լուրջ բան կպատահի։ Ես չափազանց մտահոգված եմ, թե ինչի դա կարող է հանգեցնել»,- ասել է Կրիստերսոնը։





























