Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է Արեւմտյան Հայաստանի Կառավարության Խորհրդարանական ընտրությունների ծրագիր մշակելու իր մտադրության մասին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը Արեւմտյան Հայաստանի խնդրի իրավական լուծումն ապահովելու նպատակով իրականացնում է հետեւյալ ծրագրային աշխատանքները.

1. Վիլսոնյան Իրավարար վճռի իրականացման ծրագիր։

2. Արեւմտյան Հայաստանի Կառավարության Խորհրդարանական ընտրությունների ծրագիր։

Ըստ այդմ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը, Էլեկտրոնային ստորագրահավաք - հանրաքվեի միջոցով անցկացնում է հետեւյալ հարցապնդումը.

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը կարեւորում է Ձեր աջակցությունն ու մասնակցությունը նշված երկու ծրագրերն ընթացքի մեջ դնելու եւ բարեհաջող իրագործելու համար»: