Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից, հոկտեմբերի 8-ին, ժամը 01.35-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 53-ամյա մի կին եւ հայտնել, որ ամուսինը տանը դանակով սպառնացել է իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 01.30-ին, 52-ամյա Սամվել Ա.-ն իր մոտ եղած դանակով սպառնացել է սպանել կնոջը:
Դանակն առգրավված է: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Սամվել Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:




























