Հոկտեմբերի 9-ին, ժամը 11.05-ին, մեղայականով ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 70-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.45-ի սահմաններում, Էնգելսի փողոցի թիվ 16 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 58-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.30-ին, տուժած կինը վերին վերջույթների կտրած եւ Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած թափանցող վերքերով տեղափոխվել է հիվանանոց, եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Տղամարդը ձերբակալված է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: