Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հույս ունի, որ Գերագույն դատարանը չի չեղարկի դատական բարեփոխումները։
«Մենք չենք ուզում ենթարկել դատարանին, մենք ուզում ենք, որ այն լինի անկախ, բայց ոչ ամենակարող։ Հենց այդ ուղղումներն ենք մենք կատարում»,-ասել է Նեթանյահուն CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քնեսեթը երկուշաբթի վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել այսպես կոչված «Ողջամտության սկզբունքի» մասին օրենքին, որը դատական բարեփոխումների առանցքային եւ ամենավիճահարույց տարրերից մեկն է: Այս օրենքի համաձայն՝ կսահմանափակվեն Իսրայելի Գերագույն դատարանի լիազորությունները։ Մինչ այժմ Բարձրագույն դատական ատյանն իրավունք ուներ արգելափակել կառավարության ցանկացած որոշում, որը կհամարվեր իրավաբանորեն անհիմն:





























