Կատարի վարչապետ, Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բին Աբդել Ռահման Ալ Թանին չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Կքննարկվեն մի շարք կարեւոր հարցեր։
Նշվում է, որ Շեյխ Մուհամեդի այցն Ուկրաինա «տեղի է ունենում այն ջանքերի շրջանակում, որոնք Կատարը ձեռնարկում է ռուս-ուկրաինական ճգնաժամի հումանիտար հետեւանքները մեղմելու համար»։ Մասնավորապես, Կատարի վարչապետը ծրագրում է քննարկել Ուկրաինայից պարենի արտահանման հնարավորությունները հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո:





























