Քաթարը Ուկրաինային 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ Քաթարի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո։

Ըստ Ուկրաինայի կառավարության ղեկավարի, միջոցները կօգտագործվեն բժշկական ապահովման, կրթության ոլորտներում, մարդասիրական ականազերծման  և այլ սոցիալական ու մարդասիրական նախագծերում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։