Նիգերի նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Աբդուրահման Չիանին նշանակվել է «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի նախագահ», այս մասին ուրբաթ հաղորդել է պետական հեռուստաալիքը։

Սա տեղի է ունեցել երկրում զինվորական հեղաշրջումից հետո, գրում է Սինխուան։

Հինգշաբթի Նիգերի ընտրված նախագահ Մոհամեդ Բազումը ձերբակալվել և փակվել է նստավայրում իր իսկ գվարդիայի սպաների կողմից, որոնք իրենց «հայրենիքի փրկության ազգայի խորհուրդ» են անվանել։ Ապստամբներին պաշտպանել է բանակի բարձր ղեկավարությունը։ Երկրում փակել են սահմանները, պարետային ժամ մտցրել, փոխել են սահմանադրությունը և դադարեցրել ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, տեղեկացնում է Euronews-ը։