Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի։ Ինչպես տեղեկացրել է ԳԴՀ կառավարության մամուլի ծառայությունը, Կիևը կստանա 10 Bandvagn 206 թրթուրավոր ամենագնաց, 6  Gepard 1А2 զենիթային ինքնագնաց և դրանց համար 15 հազ․ զինամթերք, 13 Vector հետախուզական անօդաչու, 2,6 հազ․ 155 մմ տրամաչափի ծխային արկեր, 8 սանիտարական մեքենա և սահմանի պահպանման 5 մեքենա։

Ինչպես տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Կիևը Բեռլինից ստանալու է նաև RQ-35 Heidrun 20 հետախուզական անօդաչու։