Սուրբ գրքերի այրումը կարող է վնասել Շվեդիայի հետ հարաբերություններին։ Այս մասին Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը։
Նա վստահեցրել է, որ Իսրայելը լրջորեն է վերաբերվում նման սպառնալիքներին, հայտնել են հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Կոենը զգուշացրել է նման ծրագրեր չիրականացնելու մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Շվեդիայի իշխանությունները երկրի մայրաքաղաքում թույլատրել էին ցույց կազմակերպել, որի ընթացքում կարող են հրկիզել Թորան՝ հուդայականության գլխավոր սուրբ գիրքը:





























