Արցախի ժողովուրդը Ալիևի ռեժիմի ձեռքերով ենթարկվում է աներևակայելի հումանիտար ճնգաժամի։  Ադրբեջանի կողմից (Բերձոր) Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով սպառվում է սնունդը, սուղ են բժշկակական պարագաները, իսկ առաջին անհրաժեշտության պարագաների պահանջարկը վտանգավոր ցածր մակարդակի վրա է, ասվում է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի, Գաս Բիլիրակիսի, Դեյվիդ Վալադաոյի և Ադամ Շիֆի հայտարարության մեջ։

«Միջազգային հանրությունը չափազանց երկար է հեռվից հետևում այս ճգնաժամի խորացմանը մինչև այն կրիտիկակական կետին, որ այժմ վտանգված է տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Միևնույն ժամանակ Արցախի հայերին իրենց պատմական հողերից վտարելու բռնի արշավի համար նախագահ Ալիևը որևէ հետևանքի չի արժանացել։ 

Սա էթնիկ զտման սահմանումն է։ Միջազգային հանրությունը պետք է օգտագործի առկա բոլոր դիվանագիտական գործիքակազմերը շրջափակումը դադարեցնելու, այս կենսական ճանապարհը բացելու և աղետալի հումանիտար ճգնաժամի զարգացումը կանխելու համար։ Բայդենի վարչակազմին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և օգնել հասցնելու այս միտումնավոր և հաշվարկված կգնաժամը խաղաղ հանգուցալուծման։

Հայերը Հարավային Կովկասում ալիևյան  ռեժիմի ապակայունացնող, բռնի գործողությունների մշտական սպառնալիքի տակ են։ Լաչինի միջանցքի այս ավելի քան 7-ամսյա շրջափակումը վտանգում է Արցախի ավելի քանի 120,000 բնակչի կյանքն ու ապրուստի միջոցները, և միջանքով հումանիտար օգնության անցման արգելափակումը գագաթնակետին է հասցնում հումանիտար ժգնաժամը։ Դա սրում է այ հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Արդբեջանի՝ Արցախի վրա 2020 թվականի արյունոտ հարձակման հետևանքով, որի արդյունքում սպանվել են 5000 և 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Ադբեջանական ուժերը շարունակում են անհանգնստացնել, առևանգել և սպանել մարդկանց Հայաստանում և Արցախում՝ միևնույն ժամանակ Հայաստանի տարածքները խաբեությամբ ներկայացնելով որպես իրենցը»,- ասված է հայտարարությունում։