Մերձմոսկվայում ավելի քան երեք տասնյակ մարդ ճաշարանում ճաշելուց հետո հայտնվել է հիվանդանոցում։ Վերջին տվյալներով՝ հոսպիտալացվել է 34 մարդ։

Ինչպես տեղեկացրել են ԶԼՄ-ները, հուլիսի 28-ի երեկոյան թունավորման նշաններով հիվանդանոցում են հայտնվել այն ձեռնարկության 29 աշխատակիցները, որը գտնվում է Կրասնոգորսկ քաղաքային օկրուգում։ Հիվանդանոցում հայտնվածները վատ են զգացել բանվորական ճաշարանում ճաշելուց հետո։