«Խոսքի իրավունք» միավորմանը Արտաշատից հայտնել են, որ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են «կամավոր» ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25 տոկոս նվազման հետ:
«Խոսքի իրավունքն» իր մտահոգությունն է հայտնում այս երեւույթի վերաբերյալ:
«Մենք չենք բացառում, որ հանրապետության այլ դպրոցներում սա նույնպես առկա է: Դա էլ թող լինի փոքրիկ նվեր ուսուցչի օրվա առթիվ»,- ասված է միավորման հայտարարության մեջ:




























