Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը, հոկտեմբերի 7-ին, տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 13 շենքի 33-րդ բնակարանի բնակիչը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում եւ քանի որ բնակարանի դուռը փակ է, հնարավոր չէ նրան բժշկական օգնություն ցույց տալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. շտապօգնության աշխատակիցները 50-ամյա Կարինե Հովհաննիսյանին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան:




























