Մեկ տարեկան աղջիկը մահացել է նրանից, որ  տատը  ութ ժամով թողել է նրան շոգից շիկացած  մեքենայում ԱՄՆ-ի Լոնգ Այլենդ կղզում, տեղեկացնում է CBS News-ը՝ վկայակոչելով Սաֆոլկ շրջանի ոստիկանության աշխատակիցներին։

«Փոքրիկը մահացել է երկուշաբթի օրը, երբ նրան ութ ժամով թողել են տաք մեքենայում Լոնգ Այլենդում»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով, 54-ամյա տատը մոռացել է 14 ամսական աղջկան մանկապարտեզ տանել ու աշխատանքի է գնացել՝ երեխային թողնելով մեքենայի  հետևի նստարանին։ Ինչպես նշվում է, ութ ժամ հետո կինը գնացել է երեխային մանկապարտեզից վերցնելու և հասկացել, որ նրան թողել է մեքենայում։

Հեռուստաալիքի հաղորդմամբ,  երեխային տեղափոխել են Սմիթթաուն բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Ինչպես նշվում է, ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել։

Անվտանգության ազգային խորհրդի տվյալներով, որին հղում է անում հեռուստաալիքը, ամեն տարի ԱՄՆ-ում մոտ 40 երեխա է մահանում է ջերմային հարվածից՝ փակված մնալով մեքենայում։ Շատ դեպքերում ծնողները կամ դայակները մոռանում են, որ երեխան մեքենայում է։