Աշխարհը կարող է բախվել բրնձի դեֆիցիտի Թաիլանդում երաշտի եւ ջրի խնայողության միջոցների պատճառով, գրել է CNBC-ն։

Թաիլանդում տեղումների քանակն անբավարար է, այս ամիս դրանք կազմել են նորմի 60 տոկոսը։ Ջրի խնայողության համար Ազգային ջրային ռեսուրսների վարչությունը (ONWR) երկրի ֆերմերներին կոչ է արել անցնել «այնպիսի մշակաբույսեր աճեցնելուն, որոնք ավելի քիչ ջուր են սպառում եւ [որոնք] կարելի է արագ հավաքել»։ ONWR գլխավոր քարտուղար Սուրասրի Կիդտիմենտենը նշել է, որ խոսքը բազմամյա մշակաբույսերի մասին է, մինչդեռ բրինձը մեկամյա բույս է։

Մեկ կիլոգրամ չմաքրված բրնձի համար պահանջվում է միջինը 2 500 լիտր ջուր։ Համեմատության համար. այլընտրանքային մշակաբույսերին, օրինակ՝ կորեկին, հարկավոր է 650-1 200 լիտր ջուր նույն քանակի բերքի համար։

Թաիլանդի իշխանությունների՝ ջուրը խնայելու մտադրության պատճառով բրնձի մատակարարումները համաշխարային շուկա կարող են կրճատվել, ինչը հատկապես ծայրահեղ կլինի սպիտակ բրնձի արգելքի պայմաններում Հնդկաստանի կողմից, նշվել է հոդվածում։

Հուլիսին Հնդկաստանն արգելել էր բասմատի տեսակին չպատկանող սպիտակ բրնձի արտահանումը։ Այդ քայլն ուղղված էր ներքին շուկաներում «ադեկվատ հասանելիության» ապահովմանը, այն ժամանակ հայտարարել էր Դելիի կառավարությունը։ Rabobank-ում հնարավոր էին համարել, որ բրնձի արժեքը բորսայում կարող է ռեկորդային բարձրանալ մատակարարումների կրճատման դեպքում։

Հուլիսի վերջին բրնձի բորսայական արժեքը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հասել է մեկ տոննան 572 դոլարի, ինչը ռեկորդային է երեք տարվա ընթացքում։