Թանկարժեք իրեր որոնողները վերջին մի քանի ամիսների ընթացքում Բարսելոնայի Մոնժուիկի գերեզմանատանը ավելի քան 160 գերեզման են պղծել, տեղեկացնում է EFE-ն։
Գործակալության հաղորդմամբ, Կատալոնիայի ոստիկանությունը հանգուցյալների հարազատների և գերեզմանատան աշխատակիցների բազմաթիվ խնդրանքներով հետաքննություն է սկսել զանգվածային կողոպուտների և գերեզմանների պղծման վերաբերյալ։ Գերեզմանատան տարածքում տեղադրվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով տեսահսկման նոր՝ շուրջօրյա համակարգ, և ոստիկանությունը շուրջօրյա պարեկություն է իրականացնում շրջակայքում։ Վանդալների վերջին գործողությունը գրանցվել է հուլիսի 18-ին։
«Սարսափելի է անգամ մտածելը, որ ինչ-որ մեկը կարող է կոտրել տապանաքարը՝ զարդեր և թանկարժեք մետաղներ փնտրելու համար»,- գործակալությանն է ասել գերեզմանատան տնօրեն Միկել Տրեպատը։ Նրա կարծիքով՝ ոստիկանության աշխատանքը բարդացնում է մասնավորապես այն, որ Մոնժուիկ լեռան վրա գտնվող բազմաթիվ լաբիրինթոսներով գերեզմանատ տարածքը հսկայական է։ Նրա մակերեսը հասնում է 56 հեկտարի։ Նեկրոպոլիսը կառուցվել է ճարտարապետ Լեանդրո Ալբարեդի նախագծով և բացվել է 1883 թվականին՝ քաղաքի ընդարձակումից և նրա բնակիչների թվի աճից հետո։
Ըստ էության բոլոր կառույցները , դամբարանները, քանդակներն ու հուշարձանները պատրաստված են գոթական ոճով։





























