Արարատի մարզի Զորակ գյուղում, հոկտեմբերի 10-ին այրվել է ալրաղացը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.22-ին, մարվել`18.48-ին:
Զորակ գյուղում չգործող ալրաղացի տարածքում եւ մոտակայքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք եւ ալրաղացի տարածքում գտնվող ավտոմոբիլային կոնտեյներն` ամբողջությամբ:


























