Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 11-ին, ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացման եւ Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Նա ընդգծել է, որ արդի պայմաններում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կառույցի հետ համագործակցությանը՝ այն համարելով կարեւոր եւ քաղաքական, եւ տնտեսական առումներով:




























