Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 10-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ֆիոլետովո գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 24-ամյա մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերին, դռան փականը կոտրելով` տներից մեկի նկուղից գողացել է էլեկտրական գեներատոր, որը վաճառել է Մարգահովիտ գյուղի մի բնակչի:

Գողոնն առգրավված է:

Մեկ այլ գողություն է բացահայտվել Կոտայքի մարզում: Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շիրակի փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Խաչատրյանին. նա խոստովանել է, որ օգոստոսին գողացել է ՓԲԸ-ներից մեկը սնուցող 20 մ էլեկտրական հոսանքի մալուխը:

Կատարվում է հետաքննություն: