Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին խոսել է բանտարկված նախկին նախագահ Սաակաշվիլիի մասին՝ նրան անվանելով դավաճան և «վախկոտ», հայտնում է Новости-Грузия-ն։
Վարչապետը հիշել է մի դրվագ, երբ պատերազմի ժամանակ Գորիում պահակները, լսելով ինքնաթիռի ձայնը, գետնին տապալեցին Սահակաշվիլիին՝ իրենց մարմիններով ծածկելով նրան։
«Մենք ամաչում ենք, որ այդ օրն ինքնաթիռի ձայնի պատճառով երկրի այն ժամանակվա գլխավոր հրամանատար Սահակաշվիլին փախել է։ Նա հյուր էր բերել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին, և մինչ մեր հերոսները կռվում էին այստեղ, ամբողջ աշխարհը տեսավ Վրաստանի նախագահին գետնին ընկած»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ավելի վաղ, խոսելով 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկզբի մասին, վարչապետը կրկին իր ելույթի մեծ մասը նվիրել էր Սաակաշվիլիի հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին։




























