Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 11-ին, ժամը 17.15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 21-ամյա երկու երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրանցից մեկի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


























