Երեւանում, հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին, Մովսես Խորենացիի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-311000»,  «Լեքսուս» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-311000»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: