Իտալիայում չորս վրացի է ձերբակալվել, գրում էվրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել են տան կողոպուտի մեղադրանքով: Տարածված տեղեկությունների համաձայն, հարեւանները այն բնակարանից, որտեղ գտնվում էին ձերբակալվածները, կասկածելի ձայներ են լսել եւ դիմել են ոստիկանությանը:

Ձերբակալելու ժամանակ ոստիկանությունը հանցագործների մոտ ոսկյա իրեր է հայտնաբերել: Վրաստանի քաղաքացիների ինքնության մասին ոչ մի տեղեկատվություն չի հաղորդվում: Նրանց տեղափոխել են նախնական կալանքի մեկուսարան: