Անհայտ ավտոմեքենայի վարորդն այսօր` հոկտեմբերի 13-ին, Երեւանի Թումանյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: