Հունաստանում անտառային հրդեհը ոչնչացրել է Նյու Յորքի տարածքը գերազանցող տարածք։ Այս մասին հայտնել է Եվրամիության կողմից աջակցվող Copernicus-ի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրության ծառայությունը:
Ալեքսանդրուպոլիս քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհը արագորեն տարածվել է Էվրոս շրջանում եւ անցած շաբաթ առնվազն 20 մարդու կյանք է խլել՝ դառնալով այս ամառվա ամենամահաբեր հրդեհը Եվրոպայում:
Այս հրդեհը վերջին տարիներին ամենախոշորն է դարձել եվրոպական տարածքում:
Ենթադրվում է, որ բոլոր զոհվածները, բացի մեկից, անօրինական միգրանտներ են եղել, որոնք հատել են Թուրքիայի հետ սահմանը՝ ոստիկանությունից թաքնվելով անտառում:





























