Թերթը գրում է, որ այս օրերին լուրեր են տարածվում, թե Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը «խրված է» պարտքերի մեջ:
«Իբր մոսկովյան շատ օլիգարխներից բացի` նա մեծ պարտքեր ունի նաեւ Սամվել Կարապետյանին (Կալուգայի Սամո): Բամբասանքներ են շրջում, թե իր ծննդյան օրը (մայիսի 15) Երեւանում եւ Մոսկվայում մեծ շուքով նշել է հենց Կարապետյանից վերցրած պարտքերով: Իսկ երբ նորից փող է խնդրել նրանից, որպեսզի Երեւանում սեփականաշնորհված ՑՈՒՄ-ի շենքը վերջապես վերանորոգի, Ս. Կարապետյանը կտրուկ մերժել է` պահանջելով նախկին պարտքերը: Մենք չենք ուզում հավատալ այս լուրերին եւ առիթից օգտվելով, որ Աբրահամյանը Երեւանում է, հրապարակավ ուզում ենք հերքի կամ հաստատի այս ամենը»,- գրում է թերթը:

























