Այսօր «Հայելի» ակումբում պետք է տեղի ունենար Ազգային  Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի մամուլի ասուլիսը, սակայն վերջինիս փոխարեն ասուլիսին ներկայացավ ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը եւ հայտարարվեց, թե խմբակցության ղեկավարը առողջական խնդիր է ունեցել եւ չի կարողացել գալ:

«Ի՞նչ եք խառնվել իրար»,- NEWS.am-ի թղթակցին հարցրեց Հեղինե Բիշարյանը, երբ հեռախոսով փորձեցինք պարզել նրա ինքնազգացողությունը: Ավելին, պարզվեց, որ նա առողջական ոչ մի խնդիր էլ չունի, պարզապես կարեւոր հանդիպման է եղել եւ չի հասցրել գալ ասուլիսի:

«Ո՞վ ասեց, որ առողջական խնդիր ունեմ: Հիմա հատուկ չեն ուզեցել ասել, որ մարդը հանդիպման է գնացել, ասել են, որ առողջական խնդիր ունի, ի՞նչ կա դրա մեջ: Ավելի կարեւոր թեմաներ կան»,- նշեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: