500 հոգուց բաղկացած խումբը և 90 միավոր տեխնիկան մարել է Գելենջիկում բռնկված խոշոր անտառային հրդեհը, որն ընդգրկել է 118 հա տարածք։

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը 0,5 հա տարածքում, հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի գլխավոր վարչությունը։ «Տեբերդինսկի ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է 0,5 հա տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ, կրակի վերացմանը ներգրավվել է 500 մարդ և 90 միավոր տեխնիկա, հայտնել են մամուլի ծառայությունից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից ընդգծել են, որ հրդեհը մարելու աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել։ ՌԴ ԱԻՆ երկու Бе-200 ինքնաթիռ և երկու Ми-8 ուղղաթիռներ գործել են ջրցան սարքերով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 440 մարդ և 80 միավոր տեխնիկա։