Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի ներկայիս դեսպան Մեհմեդ Սամսարի առաքելությունը մոտենում է ավարտին, շուտով կնշանակվի նոր դեսպան, ТАСС-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
«Դեսպանն ավարտում է իր առաքելությունը: Դեռևս հայտնի չէ մեկնման կոնկրետ ժամկետների մասին»,- ասել է աղբյուրը։
Մեհմեդ Սամսարը ծնվել է 1966թ.-ին։ Նա Ռուսաստանի Դաշնությունում դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հուլիսից։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հուսեյն Դիրիոզին։




























