Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին ապասառեցնել 26 մլն դոլարը, որը կալանվել է «ԱԼՌՈՍԱ»-ի  հետ կապի համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրները։

ԱՄՆ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունն այս տարվա սկզբին սառեցրել է հնդկական ընկերությունների միջոցները։