Մոսկվայում բացահայտել են 2002 թվականին կնոջ սպանությունը, հաղորդում են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները: Մահացածի հարսը խոստովանել է, որ 21 տարի առաջ ծանրաքարով սպանել է սկեսրոջը։

Ինչպես հաղորդում է Gazeta-ն, կանանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մեղադրյալը մետաղական ծանրաքարով մահացու հարվածներ է հասցրել տարեց կնոջը։

Տուժածւը տեղում մահացել է։

Հարսը սկեսուրի դին թաքցրել է քնապարկի մեջ և թողել մայրաքաղաքի պողոտաներից մեկի երթևեկելի մասի մոտ։  Ձերբակալվածը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):