Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվը հասել է 59-ի։ Այս մասին վկայում են «Յանդեքս» ծառայության տվյալները։
«Վնուկովո» օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակված է։
«Օդանավակայանից անկախ պատճառներով «Վնուկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման եւ ուղարկման համար։ Անվտանգության նկատառումներով ժամը 05:21-ից չվերթների մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ»,-հայտնել է «Վնուկովո»-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքը Մոսկվայի մարզի Վոսկրեսենսկի շրջանի տարածքում: Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նախնական տվյալներով՝ տուժածներ եւ ավերածություններ չկան:




























