Բահամյան կղզիների համագործակցության կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է մշակում, որոնք ուղղված են բուժական նպատակներով մարիխուանայի օգտագործման ապաքրեականացմանն ու կարգավորմանը, գրում է տեղական Tribune թերթը։

Սկսվել են կանեփի ապաքրեականացման մասին օրենքի մշակման վերաբերյալ հանրային քննարկումները։ Օրինագիծը ենթադրում է մարիխուանայի աճեցման, փոխադրման և մանրածախ վաճառքի լիցենզավորում։

Վերջին հինգ տարիների ընթացքում Կարիբյան մի քանի երկրներ սկսել են օրինականացնել բժշկական նպատակներով կանեփի օգտագործումը: Լատինական Ամերիկայում մարիխուանայի կամ կանեփի վրա հիմնված դեղամիջոցներն օրինական են Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պանամայում, Պարագվայում, Տրինիդադ և Տոբագոյում, Ուրուգվայում, Չիլիում և Ջամայկայում: