Հիմալայներում կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է մեծացնել ձնահոսքի վտանգը: Այս զարգացումը կանխատեսել են մի խումբ գիտնականներ, հայտնում է The Guardian-ը։

Փորձագետները եզրակացրել են, որ Հիմալայներում ձնահոսքի վտանգը մեծանում է մուսոնային տեղումների բնույթի կտրուկ փոփոխության և տաքացող Հնդկական օվկիանոսում ցիկլոնների ձևավորման պատճառով։ Սովորաբար լեռներում վերելքի  սեզոնը տևում էր պարզ եղանակին մարտից մայիս ամիսներին՝ մինչև մուսոնների շրջանը: Այժմ, սակայն, ցիկլոնները դարձել են մտահոգիչ։

«Հնդկական օվկիանոսում արագ տաքացմանն ի պատասխան՝ մուսոններն ավելի անկանոն են դարձել՝ հորդառատ անձրևների կարճատև ժամանակաշրջաններով և երկարատև երաշտներով: Միևնույն ժամանակ, Արաբական ծովում ցիկլոնների հաճախականությունը, ինտենսիվությունն ու տևողությունը մեծացել են, և դրանք արագորեն ուժեղանում են», - պարզաբանել է Ռոքսի Քոլը: