Դեղորայքային թունավորումով հոկտեմբերի 14-ին, ժամը 00:16-ին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ուսանողական հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի 511-րդ սենյակի բնակիչ, 24-ամյա Վազգեն Գալստյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար փրկարար ծառայությունից հայտնում են, որ, ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: