Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները երեքշաբթի օրը պայմանավորվել են վերսկսել իրենց երկրների միջև բարձր մակարդակի շփումները և խնդիրների լուծման համար «նոր մոտեցումներ» փնտրել՝ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև հարաբերությունները բարելավելու ջանքերի շրջանակներում, որոնք թշնամանքի մեջ  են մի շարք տասնամյակների վեճերի պատճառով, հաղորդում է The Associated Press-ը։ 

«Մենք թեւակոխել ենք Հունաստանի հետ մեր հարաբերությունների նոր, դրական շրջան», - բանակցություններից հետո լրագրողներին ասել է Ֆիդանը: «Մենք վերահաստատեցինք մեր վստահությունը, որ մեր խնդիրները կլուծվեն՝ երկու հարեւանների և դաշնակիցների միջև կառուցողական երկխոսության միջոցով»։

Հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Անկարան, իր տնտեսական անկման պայմաններում, ձգտում է վերականգնել իր հաճախ անկայուն հարաբերություններն արևմտյան երկրների հետ: Դա տեղի է ունեցել հուլիսին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հազվադեպ հանդիպումից հետո, հաղորդում են ԶԼՄ-ները:

Երկու նախարարների ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ Միցոտակիսն ու Էրդողանը կրկին կհանդիպեն սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որին կհաջորդի հոկտեմբերին բարձր մակարդակի հանդիպումը։   Կողմերը նաև կբանակցեն վստահության ամրապնդման մի շարք միջոցառումների շուրջ և կվերսկսեն Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որը փակված էր:

 «Մենք համակողմանիորեն գնահատել ենք Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովի հետ կապված մեր մտահոգությունները»,- ասել է Ֆիդանը. «Մենք պայմանավորվել ենք կիրառել խնդիրների լուծման նոր մոտեցումներ»։ 

«Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատել դրական օրակարգի վրա»,- իր հերթին ասել է Հունաստանի արտգործնախարարը։

Հունաստանը և Թուրքիան թշնամության մեջ են են Էգեյան ծովում տարածքային հավակնությունների, Միջերկրական ծովի արևելյան հատվածում էներգետիկ հետախուզման իրավունքների և Կիպրոս թուրքական ներխուժման շուրջ:

2020 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածություն առաջացավ՝ կապված Միջերկրական ծովում հորատման հետախուզական իրավունքների հետ: