Ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի մի բնակիչ եւ հաղորդել, որ հոկտեմբերի 10-ին, Մրգաշեն գյուղի հանդամասից գողացել են իրեն պատկանող ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Զովունի գյուղից բերման է ենթարկվել Գյումրիի 23-ամյա մի բնակիչ, որը խոստովանել է, որ ձին, հոկտեմբերի 10-ին, 100 հազար դրամով վաճառել է Նոր-Հաճըն քաղաքի մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն:


























