Ուկրաինայի Գերագույն Ռադան Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովը պաշտպանել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում, հայտնում է РБК-Украина-ն՝ Telegram-ում պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին հղումով։
Նրա խոսքով՝ կոմիտեի բոլոր անդամները պաշտպանել են Ումերովին պաշտպանության նախարարության ղեկավար նշանակելուն։
Պատգամավորը հիշեցրել է, որ նշանակման վերջին փուլը տեղի կունենա վաղը, երբ Գերագույն ռադայում կքննարկվի համապատասխան բանաձեւի նախագիծը։
Գերագույն Ռադան այսօր՝ սեպտեմբերի 5-ին, որոշում է կայացրել պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Դա տեղի է ունեցել գերատեսչությունում մի շարք սկանդալների ֆոնին, որոնք կապված են զինվորականների համար ուռճացված գներով սարքավորումների և ապրանքների ձեռքբերման հետ։
Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ցանկանում է Պաշտպանության նախարարության նոր ղեկավար նշանակել Ռուստեմ Ումերովին։
Ռուստեմ Ումերովը նախկինում զբաղեցրել է Պետական գույքի հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։ Նա ծնվել է Ուզբեկստանում՝ Ալուշտայից ներգաղթյալների ընտանիքում։
2019 թվականին Голос կուսակցությունից ընտրվել է ժողովրդական պատգամավոր։ Արդեն 2022 թվականի սեպտեմբերից նա սկսեց ղեկավարել Պետական գույքի հիմնադրամը։





























