Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը հոկտեմբերի 13-ին`ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ, 78-ամյա Ռ. Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին տանից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բյուրական գյուղի հարակից տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Ժամը 12.35-ից մինչեւ 16.20-ը Բյուրական եւ Աղձք գյուղերի հարակից տարածքում իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք: